Գիտաժողովին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան պատմաբանները: Մասնակցել ցանկացողները պետք է մինչև ս./թ. մայիսի 31-ը զեկուցման հիմնադրույթն ուղարկեն Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. փոստին, կամ էլ ներկայացնեն Ինստիտուտի գիտքարտուղար Հակոբ Մուրադյանին կամ Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահ Վահե Սարգսյանին:
Հիմնադրույթը պետք է լինի 200-250 բառ: Տառատեսակը հայերենի դեպքում` Sylfaen, այլ լեզուների պարագայում` Times New Roman։ Զեկուցման համար տրամադրվելու է մինչև 15 րոպե։ Գիտական աստիճան չունեցողները պարտադիր պետք է ներկայացնեն երաշխավորական գրություն գիտական ղեկավարից կամ գիտական (գիտակրթական) հաստատության համապատասխան մասնագիտական ստորաբաժանման կողմից:
Տեխնիկական չափանիշներին չբավարարող աշխատանքները չեն ընդունվի։
Լավագույն զեկուցումները կտպագրվեն ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի «Հայոց պատմության հարցեր» հանդեսի 22-րդ համարում:
ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
ՀՀ ԳԱԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ